News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Բերետով եւ վանդակավոր շորով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդային տան սակարկությունների արդյունքում վաճառվել է 69.4 մլն դոլարով, հաղորդում է Associated Press–ը:

Կտավը ստեղծվել է 1937 թվականին: Դրանում պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը:

Նշենք, որ կտավի ստեղծումից 2 տարի առաջ Վալտերը (1909-1977) նկարչի համար աղջիկ է լույս աշխարհ բերել:

Մարիա Թերեզայի կերպարը աճուրդային տանը անվանել են պայծառ, զգայուն եւ հուզիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ