News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքերի շուրջ 43 տոկոսն ԱՄՆ ընդունում են որպես երկրին սպառնացող ամենամեծ վտանգ, Իսկ ԱՄՆ-ին հաջորդում է Իսրայելը: Այսպիսին են դեկտեմբերին Թուրքիայում անցկացված խոշոր հարցման արդյունքները, հայտնում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ն:

«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, իրաքյան դեպքերը, աֆղանական պատերազմը, ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւերի կրկնությունը եւ բացասական արտահայտությունները, որ թուրք պաշտոնյաներն անում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հասցեին, մեծ դեր են խաղում այս ընկալման մեջ»,- ասել է Անկարայի ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների MetroPOLL կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Օզեր Սենջարը:

Կենտրոնի հարցմանը մասնակցել է Թուրքիայի 31 նահանգների 1504 մարդ:

Պատասխանելով այն հարցին, թե «ո՞ր երկրից է գալիս ամենամեծ վտանգը»,  թուրքերի շուրջ 43 տոկոսն ասել է` ԱՄՆ-ից, 24 տոկոսն` Իսրայելից, 3 տոկոսն` Իրանից, 2,3 տոկոսը` Հունաստանից, 2,1 տոկոսն` Իրաքից, 1,7 տոկոսը` Ռուսաստանից եւ 1 տոկոսը` Հայաստանից:

Ինչպես նշել է Սենջարը, նախորդ տարիներին Հայաստանը, Ռուսաստանը եւ Հունաստանը ընկալվում էին որպես թուրքերի համար հիմնական արտաքին վտանգ ներկայացնող երկրներ: «Սակայն այժմ թուրքերը նրանց մեջ թշնամու չեն տեսնում»,- ասել է պրոֆեսորը` ավելացնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» ռազմավարությունն աշխատում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ