News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանն այսօր հասել է մի հանգրվանի, երբ անհաժեշտ են դարձել էական տեղաշարժեր ինչպես պետական համակարգում, այնպես էլ տնտեսության մեջ եւ հասարակական կյանքում: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի սահմանադրության բարեփոխումների համատեքստում օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել Հայաստանի կառավարման համակարգի նորովի կարգավորումը, պետական ապարատի արդյունավետության բարձրացումը, բոլոր պետական մարմինների փոխհամաձայնեցված գործունեությունը:

«Ավելի քան վստահ եմ, որ պետությունը կարող է դառնալ իրավական այն դեպքում, երբ իրական երաշխիքներ կապահովվեն «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական սկզբունքի կենսագործման համար:

«Սա նշանակում է ապահովել մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման, վերահսկման, պաշտպանության հատուկ գործող կառուցակարգեր, բարձրացնել իրավական մարմինների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջեւ, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում անշեղորեն կիրառել օրինականության, ժողովրդավարության, հրապարակայնության, օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդասիրության եւ արդարության սկզբունքները։ Հարկավոր է բարձրացնել հանրության վստահությունը արտադարադատության մարմինների նկատմամբ, ինչը հնարավոր է միայն դատական համակարգում կոռուպցիայի բացառմամբ: Այստեղ իր վճռական խոսքը պետք է ասի Բարձրագույն դատական խորհուրդը: Ժամանակաից պետության սահմանումը հնարավոր է անձ-հասարակություն-պետություն փոխհարաբերություններում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ իր գործունեության հիմքում դնելու թ հասարակության մեջ հանդուրժողականության, երկխոսության ամրապնդումը, ինչպես նաեւ արատավոր երեւույթների նկատմամբ անհանդուրժողականությունը:

«Հնարավոր չէ զարգանալ, երբ հասարակությունը միասնական չէ եւ ցանկացած անգամ փոքր տարաձայնությունը արհեստական ջրբաժանների, հասարակության տարբեր հատվածների մարգինալացման պատճառ է դառնում: Միանգամից առաջրկները մերժվում են միայն այն պատճառով, որ գալիս են հակառակ թիմից: Այս անհանդուժողականությամբ մենք կոտրում ենք լավ ապագա ունենալու մեր բոլոր հույսները: Այս պատերը մենք ենք կառուցել մեր մեջ, մեր եւ սփյուռքի միջեւ, հասարակական տարբեր խմբերի միջեւ»:

Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին, Արմեն Սարգսյանն ասաց, որ դա ավերիչ ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, խաթարում է օրինական եւ բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առքուվաճառքի առարկա: «Ցավալի է, որ հասարակությունը ընդհանուր առմամբ անհանդուրժողականություն արտահայտելով, առանձին դեպքերում կամ առանձին փաստերի նկատմամբ կարող է ունենալ, մեղմ ասած, հանդուրժողական վերաբերմունք: Անհրաժեշտ է կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող մեծ համակարգված աշխատանքը ունենա հանրային աջակցություն: Շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարը լինի անշրջելի եւ մարդիկ հավատան դրան»:

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ, որ քաղաքացիական հասարակությանկայացմանը՝ նշեով, որ քաղաքացին, ոչ միայն ընտրությունների կամ սոցիալական սուր հարցեր բարձրացնելիս պիտի արթնանա, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը պետք է դրսեւորի ամենօրյա կյանքում՝անարդարության դեմ անհանդուրժողականությամբ:

«Քաղաքացի լինելն այն եզակի ռեսուրսներից է, որ մեզ կձերբազատի ամեն ինչում մեղավորներ փնտրելուց, կազատի մեզ ինետության կարգավիճակում դնելուց:

Ցավոք, մեր հոգիներում քաղաքացի լինելու զգացումը նվազել է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քնանրկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ