News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող ճանապարհի երթեւեկությունը մարտի 3-ից ժամանակավորապես՝ 2 ամսով կդադարեցվի: Այս մասին  տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: Պատճառը Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոցի տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներն են:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ այդ ընթացքում տրանսպորտային հանգույցի երթեւեկության կազմակերպման սխեմայում հետեւյալ փոփոխությունները կլինեն.

- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթեւեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ եւ հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ, արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչեւ Գր.Լուսավորչի փողոց եւ Պարոնյան փողոցից մինչեւ Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար թեթեւ մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթեւեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:

Տպել
Ամենաշատ