News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ սոցիալական անարդարության յուրաքանչյուր դեպքի մասին որեւէ տեղեկության նկատմամբ հասարակության արձագանքը շատ սուր է եւ դա պատահական չէ:

«Սոցիալական բեւեռացվածության բարձր մակարդակը, գործազրկությունը, անտարբերությունը,  բյուրոկրատական քաշքշուկը մարդկանց դարձնում են թերահավատ եւ հեռացնում հասարակական գործընթացներից: Մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում։ Ստեղծված իրավիճակի արմատական փոփոխությունը բոլորիս պարտքն է»:

Անդրադառնալով ժողովրդագրկան խնդիրներին, Արմեն Սարգսյանը նշեց, որ ցավոք, այսօր ունենք արտագաղթ, որը գերազանցում է ներքաղտը. «Բայց ներգաղթն ավելի լավ է, քան՝ արտագաղթը»:

«Այս 26 տարվա ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաքի, Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երեւան, իսկ Երեւանն էլ տնտեսական եւ զարգացման իմաստով՝ դեպի Երեւանի կենտրոն։ Սա մեծ եւ կարեւորագույն խնդիր է: Որեւէ լուծում, լինի հարկային արտոնություն, վարկային, արտոնություն, ազգային ծրագրեր, քաջալերում, բարեգործություն, քաջալերման կարիք ունի, որովհետեւ հեռավոր գյուղերը կարոտ են մեր ուշադրությանը եւ ծրագրերը պետք է համասեռ բաշխվեն», - ասաց Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ այստեղ մեծ դեր ունի նաեւ սփյուռքը:

«Մեծ դեր ունենք նաեւ մենք, ինձ համար տարօրինակ պատճառներով մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր, չգիտես ինչու, չենք կատարում: Հհաճախ են թվեր հրապարակվում, թե որքան տուրիստ է երկրից գնում Վրաստան, որոնք հարյուր հազարների են հասնում: Եվ կան թվեր, թե քանի տուրիստ է գնում Գյումրի, Վանաձոր կամ Արցախ։ Այդ թվերը հարյուր հազարներ չեն, խոսքը մի քանի տասնյակի մասին է։ Արցախը ոչ միայն ազգային արժանապատվության վայր է , այլեւ փայլուն երկիր, լավ ենթակառուցվանքերով, հյուրանոցներով: Չգիտես ինչու չենք այցելում Արցախ, չենք այցելում նաեւ Գյումրի, հեռավոր գյուղեր, որոնք ամեն մեկը հետաքրքիր է իր մշակույթով: Իտալիայում, օրինակ, Միլանի ժողովուրդը սիրում է իր հանգիստը Սիցիլիայում անցկացնել: Ինձ համար, օրինակ, Գյումրին շատ ավելի գեղեցիկ է, քան հին Թբիլիսին», - ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քնանրկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ