News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետք է վերաստեղծենք ողջ կրթական համակարգը՝ ուղղորդելով այն դեպի 21-ր դար: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, պետք է ունենանք նոր «թումոներ», պետք է հստակ մտածենք դպրոցական կրթության մասին ոչ միայն Երեւանում կամ Երեւանի էլիտար դպրոցներում, այլ այդ կրթական համակարգը պետք է լին համընդհանուր, ու պետք է այն իր մեջ ներառի նաեւ սփյուռքը:

«Հանճարները չեն ծնվում մայրաքաղաքների լավ ընտանիքներում, ծնվում են ամենուր եւ հաճախ հեռավոր գյուղերում: Մեծ բիզնեսմենները չեն ծնվում Նյու Յորքում, այլ փոքրի քաղաքներում, մեծ արվեստագետները չեն ծնվում Բեռլինում, այլ հեռավոր բնակավայրերում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նկատեց, որ խորհրդային տարիներին ունեցել ենք փայլուն կրթական համակարգ. «Իմ առաջարկն է՝ վերագնահատել ողջ կրթական համակարգը՝ վերցնելով այն լավագույնը, որ ունեինք խորհրդային տարիներին, այն լավագույնը, որ ստեղծել ենք այս տարիներին եւ ստեղծենք մերը՝ հայկականը, 21-րդ դարինը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ