News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ներդրումների համար պետք է պայմաններ լինեն, ոչ մեկը ներդրում չի անի իայն այն պատճառով, որ քո բարեկամն է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

«Պայմանները հստակ են՝ կոռուպցիայի վերացումից մինչեւ մշակութային արդարություն, որովհետեւ Հայաստանը տարբերվում է շատ երկրներից: Շատ մեծ ընկերություններ ներդրում են անում այնտեղ, որտեղ բնական ռեսուրս կա, եւ կայուն է երկիրը: Կարեւոր է ռեսուրսը, իսկ երկիրը ժողովրդավար է, թե ոչ, կարեւոր չէ, իսկ Հայաստանում ներդրումը չի լինելու ռեսուրսային»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում պետք է բնապահպանությունը դարձնել կարեւորագույն խնդիր, եւ դա պետք է իրականանա նաեւ ԱԺ-ում. «Ցանկացած օրենք, որ ընդունվում է այստեղ, պետք է անցնի եւ կոռուպցիոն թեստ, եւ բնապահպանական թեստ եւ իրական կյանքի թեստ: Այսինքն չւնդունեք օրենքներ, որոնք պարզվի՝ ժամանակավրեպ են»:

Արմեն Սարգսյանը նկատեց, որ այսօր Հայաստանը դարձել է երկիր, որ արտահանում է նոր տեխնոլոգիաներ. «Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներում ամենաառաջադեմն է IT տեխնոլոգիաների առումով: Մեծ ներդրողները, որոնք գալիս են, պետք է տեսնեն, որ դատարանում իրենց իրավունքները պաշտպանված են լինելու: Նաեւ ներդրողը գալիս է այնտեղ, որտեղ մշակութային բավարարվածություն կարող է ստանալ: Պետք է լինի բարյացկամ վերաբերմունք ներդրողի նկատմամբ: Նոր տեխնոլոգիաներով ներդրողի համար հենց այդպիսի միջավայր է պետք, որովհետեւ նրանք ներդրում են անելու ոչ թե բնական ռեսուրսի մեջ, այլ մարդկանց մեջ»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ