News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե ընտրվեմ ՀՀ նախագահ, իմ ողջ եռանդը, երկար տարիների փորձը, նվիրվածությունն ի սպաս եմ դնելու Հայաստանի Հանրապատության, Արցախի Հանրապետության եւ սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

«Աշխատելու եւ փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, սակայն աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ եւ ազնվությամբ։ Լինելու եմ մեկը, որ ոչ միայն ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլ նաեւ կատարելու է ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականությունը՝ լինելու նախեւառաջ այս երկրի քաղաքացի», - նշեց Արմեն Սարգսյանը։

«Փորձելու եմ լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլ՝ ՀՀ քաղաքացիների նախագահը։ Փորձելու եմ նաեւ ինչ-որ իմաստով լինել եւ ներկայացնել արցախահայության շահերը, ինչպես նաեւ իրենց բարոյական աջակցությունը կրող նախագահ, ինչպես նաեւ ողջ սփյուռքահայության նախագահը՝ նպատակ ունենալով  իրականացնել ազգային միասնությունը եւ կրկին անգամ դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ ապագա ունեցող ազգ։ Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ։ Վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու», - եզրափակեց ՀՀ նախագահի թեկնածուն՝ հավելելով. «Մենք երիտասարդ հանրապետություն ենք եւ կերազեմ, որ հաջորդ 26 տարիները լինեն եւս երիտասարդ տարիներ»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ