News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես, ՀՀ քաղաքացի լինելով, դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության եւ քաղաքացիության 2000 թվականին, երբ ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է կորցրել Բրիտանիայի քաղաքացիությունը, քանի որ ՀՀ նախագահի թեկնածուն վերջին 6 տարում չի կարող լինել երկքաղաքացի:

«Դա ինչ-որ իմաստով եւ՛ ապահովության, եւ՛ գործունեության համար քայլ էր, քանի որ դրանից հետո ես պետական ծառայության մասին չէի մտածում: Մտածում էի, որ իմ կյանքն ուրիշ ճանապարհով պետք է գնա։ Սակայն դիմելուց եւ 2 տարի հետո քաղաքացիություն ստանալուց հետո այդ բոլոր տարիներին ես ինձ իրականում զգացել եմ ՀՀ քաղաքացի, որն արտահայտվել է իմ գործունեությամբ, վերաբերմունքի եւ շատ ուրիշ փաստաթղթերով», - ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, Բրիտանիայում այդ հարցում կա երկու կատեգորիա. կան մարդիկ, որոնք երկրորդ քաղաքացիություն չունեն եւ նրանց քաղաքացիությունից ազատելու գործընթացը բավականին բարդ է: Եվ կան անհատներ, որոնք ունեն կրկնակի քաղաքացիություն եւ նրանց համար մերժման պրոցեդուրա չկա: Ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ, բայց դիմել եմ եւ պրոֆեիսոնալ մասնագետներից կարծիք ունեմ, որ կրկնակի քաղաքացիություն ունեցող անձը դիմելուց հետո, փաստորեն, քանի որ իր դիմումի մերժման ձեւ չկա, եւ նույնիսկ անհատը չի կարող ինքը հետ կանչել իր դիմումը, այսինքն դիմումը տալուց հետո ստանում է իր ցանկությունը»,-ասաց ՀՀ նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ Բրիտանական օրենքը նախադեպային է եւ նմանատիպ նախադեպեր՝ կապված երկքաղաքացիության հետ կապված շատ կան. «Իմ կողմից տրվել են բոլոր փաստաթղթերը, որոնք ինձնից պահանջվել են: Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ին դիմել եմ եւ այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ