News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինձ առանձին դեպքերը չէ, որ զայրացնում է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հարց ուղղեց Արմեն Սարգսյանին. «Կոռուպցիոն ո՞ր դեպքը ձեզ բարկացրեց, գուցե, որ ընտրակաշառքը է բաժանվել ՀՀԿ-ի կողմից, գուցե բարկացրել է այն, որ տարբեր պաշտոնյաներ, օֆշորներում ընկերություններ են գրանցում, բյուջեի հաշվին հարստանում են, կամ տեսել եք պաշտոնյաների հայտարարագրերը, շքեղ տներն ու մեքենաները: Ընդհանուր քննադատություններ շատերն են հնչեցնում, բայց քչերն են մատնացույց անում մեղավորներին»:

Ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց. «Ինձ առանձին դեպք չի, որ զայրացնում եւ առանձին դեպքի վրա չէ, որ պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը: Ես լսեմ եմ այդ դեպքերի մասին, բայց դրանց մասին իրականության համար ես դատավոր չեմ: Իմ վերաբերմունքը ընդհանուր է, որովհետեւ տեսնում ու լսում եմ հարյուրավոր փոքր ու մեծ դեպքերի մասին: Չի կարող պատահել, որ կոռուպցիոն երեւույթներ չլինեն, եթե կան նմանատիպ ֆոն եւ հանրության վերաբերմունք կա, որն արտահայտվում է անտարբերությամբ, արտագաղթով:

Ես փորձում եմ մտածել, թե ինչ է պետք է անել, որ նման դեպքերը չլինեն: Ես դատավոր չեմ, որ պատժեմ: Բարձրագույն դատական խորհուրդը ճիշտ ճանապարհն է: Ընդունվել են նաեւ նոր օրենքներ. Կյանքը ցույց կտա, թե որքանով դրանք կաշխատեն: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի վերեւից ներքեւ»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ