News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետեւ՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանը արտաքսվել է իր հայրենիք` Հայաստան։ Prague Daily Monitor պարբերականին այդ մասին հայտնել է Պրահայի քաղաքային դատարանի խոսնակ Մարտինա Լհոտակովան։

Ըստ մեղադրող կողմի, Անդրանիկ Սողոյանի գլխավորած խմբավորումը մեծ գումար է պահանջել մի հայ գործարարից եւ երբ վերջինս պահանջը մերժել է` խմբավորումը քիլլեր է վարձել։ Վարձկան մարդասպանը նախ սխալմամբ հրազենով վիրավորել է մեկ ուրիշ հայի, ապա սխալմամբ սպանել գործի հետ բացարձակ կապ չունեցող մի չեխ վարորդի։ 

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մեղադրող կողմը չի ապացուցել ոչ Սողոյանի եւ ոչ էլ Կակոսյանի առնչությունն այդ հանցագործությանը։ Կակոսյանին մասնավորապես ներկայացրել էին ապօրինի զենք եւ կեղծ վարորդական իրավունք ունենալու մեղադրանք։

Բուն մարդասպանը` ծագումով ուկրաինացի Տիմուր Տրետյակովը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ