News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նոր մանրամասներ է ներկայացրել վերջերս մուտքի վիզաների տրամադրման հետ կապված խարդախության սխեմայի վերաբերյալ: Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ Հայաստանի քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (նույն ինքը՝ Դինա Ակոպովնա) եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից՝ մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար:

Մեղադրանքի համաձայն՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության եւ արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի եւ Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են եզակի մշակութային գործիչներին: «Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում՝ ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը»,- պարզաբանել է դեսպանատունը:

Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական տարազով են, եւ դիմողներին հրահանգավորել են, թե ինչպես պետք է հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:

Ձերբակալությունից հետո Բոյաջյանն ու Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետ կկանգնեն ամերիկյան դատարանի առջեւ: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Գործով քննությունն ընթացքի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ