News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Սահմանադրությունը տալիս է հստակ տարածք, որտեղ նոր նոխագահը պետք է գործի: Այս մասին, այսօր՝ մարտըի 1-ին, ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այդ տարածքը կարող է սահմանափակ թվալ եւ ոմանք ասեն՝ այս նախագահից ի՞նչ է կախված որ…: Իհարկե, այդ տարածքը սահմանափակ է, բայց Դուք, պարոն Սարգսյան, վստահ եմ, ծանոթ եք «Մանհեթենի էֆեկտին»՝ սահմանափակ տարածի վրա կարելի է եւ խրճիթ կառուցել, եւ բարձրահարկ շենք: Ես մեծ հույս ունեմ, որ ձեր գործունեությամբ այդ տարածքը կդառնա Հայաստանի դեմոկրատական հերթական բաստիոնը, հերթական աշտարակը, որտեղից հնարավոր կլինի ապահովել սահմանադրական լիազորությունների լիարժեք օգտագործումը: Նման դեպքերում շատ բան կախված է թեկնածուից, շատ կարեւոր է, որ թեկնածուն կարողանա հավելյալ արժեք ստեղծել: Կան մարդիկ, որոնք կարող են լրացուցիչ հմայք ստեղծել պաշտոնի համար»,-ասաց Աշոտյանը:

Նա հիշեց 2008-ի մարտի 1-ի ԱԺ նիստը, եւ նշեց, որ ի տարբերություն 10 տարի առաջվա, այսօր արդեն երկիրը զարգացնելու օրակարգ են քննարկում. «Այս տարվա մեջ երկիրը փոխելու արդյունքում մենք ունենք լրիվ այլ քաղաքական օրակարգ, որի մասին դժվար էր մտածել 10 տարի առաջ»:

Աշոտյանը նկատեց, որ Սահմանադրությունը թույլ է տվել ունենալու նախագահի այլընտրանքային թեկնածուներ, այլ բան, որ քաղաքական տրամաբանությունը բերել է նրան, որ ինքնանպատակ առաջադրումներ չեն արվել: «Եթե կան այլընտրանքային գաղափարներ, ինչու դրանք չեն հնչում»,-ասաց նա:

Աշոտյանը հիշեցրեց Հռոմի կայսր Դիոկղետիանոսի պատմությունը, որին երբ առաջարկել են նորից վերադառնալ Հռոմ, պատասխանել էր՝ եթե դուք տեսնեիք, թե ինչ կաղամբ եմ աճեցրել, ինձ այդ առաջարկը չէիք անի, ապա հավելեց. «Կարծում եմ, պարոն Սարգսյան, ձեր համաձայնությունը՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, պայմանավորված է նրանով, որ այդ «կաղամբը» մեր երկրում դեռեւս միասին պետք է աճեցնենք»:

Անդրադառնալով հանդուրժողակաության խնդրին, Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, հանդուրժողականության նոր մշակույթը, որ ձեւավորում ենք այս լսարանում, բոլորիս պատասխանատվության խնդիրն է, ոչ միայն քաղաքական մեծամասնության, որը համառ համբերությամբ կուլ է տալիս, չլսելու է տալիս ագրեսիվության ժայթքող երագներ, պիտակավորման ցանկության: Կարծում եմ, այստեղ աճեցվող «կաղամբը» կլինի բոլորինը»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ