News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չափազանց տխուր տպավորություն է ստացել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից: Այսօր՝ մարտի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ես ստացա չափազանց տխուր տպավորություն, անսպասելի տխուր տպավորություն»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ քննարկումներին:

«Արմեն Սարգսյանը պարտավոր է հիմնավորել իր քաղաքացիության խնդիրը: Խմբակցության հետ հանդիպման ժամանակ նա էլի բանավոր ասաց իր քաղաքացիության մասին, ասաց, որ հրաժարվել է: Մենք իրեն ասացինք, որ պետք է փաստաթղթերով հիմնավորի: Սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացու նկատմամբ, կենաց ասելով չի»,- ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ