News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ 20-30 տարի իշխանության մեջ եղած մարդիկ բացթողումներ են ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները մեղավոր են «բեռլինյան պատեր» կառուցելու, անհանդուրժողականությունը մեծացնելու, սոցիալական լարվածությունը խորացնելու մեջ:

Հարցին՝ Արմեն Սարգսյանի մեղադրանքն արդյո՞ք ուղղված է ՀՀԿ-ին, որը 20 տարի է՝ իշխում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Մենք քննադատությունից չենք խուսափում, քաղաքական զարգացումներն առաջ են ընթանում: Հնարավոր է՝ 20-30 տարի առաջ իշխանության մեջ եղած մարդիկ բացթողումներ են ունեցել: Գուցե ՀՀԿ-ն է եղել, բայց 90-ականներին ՀՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմել»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ամոթ չէ սխալներն ընդունելը, բայց պետք է լինեն կոնկրետ փաստեր, որ դրանց արձագանք լինի. «1990-ականներին իշխանության գլուխը ՀՀԿ-ն չի եղել եւ չի կրել պատասխանատվությունը»:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ Արմեն Սարգսյանը հենց 90-ականները նկատի ունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է. «20 տարի ՀՀԿ-ն իշխանության մեջ է ու աստիճանաբար բարեփոխումներ է կատարում, որոնք հիմնադրման բացթողումներն են: Մենք չենք մեղադրում հիմնադիր քաղաքական ուժերին, որովհետեւ այն ժամանակ հնարավոր չէր սոցիալիստական երկրից դառնալ կապիտալիստական»:

Ըստ Բաղդասարյանի՝ Արմեն Սարգսյանը բոլորի նախագահն է լինելու, անկուսակցական է եւ նման ելույթով ամենեւին ՀՀԿ-ին զատելու մտքեր չունի: Արմեն Սարգսյանը կիսելո՞ւ է ՀՀԿ-ի աշխատանքի պատասխանատվությունը հարցին էլ  պատգամավորը պատասխանել է, որ նախագահը պետք է կրի պատասխանատվություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ