News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի մեկ թեկնածու կա եւ ՀԼԿԵՄ Կենտկոմի ընտրություններին բնորոշ լուսաճաճանչ, փառապանծ տերմիններով հագեցած սազն առնել գովերգելը մի տեսակ տեղին չի երեւի: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Աժ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հավելելով. «Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանին էլ, որպես քաղաքակրթական նոր հայտնություն մեր երկնակամարում, դա դուր չի գա»:

Այնուհետեւ «Ելք»-ի պատգամավորը դիմեց Արմեն Սարգսյանին՝ նշելով.

«Դուք խոսեցիք ներդրումներից եւ ասացիք՝ դե արդարություն կա-չկա, կարեւոր չի, ներդրողներին կայունությունն է հետաքրքրում: Խոսում եք արդար դատարանների մասին, բայց չեք ուզում նկատել, որ դա ժողովրդավարական պետության բաղադրիչ է: Խոսում եք կրթության կարեւորությունից, բայց չեք ուզում նկատել, որ կրթության ոլորտի բյուջեն շեշտակիորեն նվազեցվել է, եւ դեռ ծրագրվում է նվազեցվել: Սա կիսատություն է. դուք հավակնում եք լինել 4-րդ հանրապետության առաջին նախագահը: Ես ցավում եմ, բայց այսպես կիսատ 4-րդ հանրապետության առաջին նախագահ չի կարող լինել»:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ չի ողջունում Արմեն Սարգսյանի առաջադրումը.«Ես չգիտեմ, թե դուք ինչ եք նախատեսում, որքան ձեզ թույլ կտան, բայց մենք քաղաքական հակառակորդներ ենք, ես չեմ ողջունում ձեր առաջադրումը»:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ