News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին կառավարության նիստի ժամանակ 2018 թվականին զբոսաշրջիկների ներհոսքի աճի կապակցությամբ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է նախապատրաստել Գյումրի քաղաքի «Շիրակ» միջազգային օդանավակայան եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհների բարելավման աշխատանքների պլանը:

Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկվել է մեկ ամսվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհի եւ հարակից տարածքների բարելավման, խորհրդանիշների տեղադրման վերաբերյալ համատեղ լուծումներ մշակել եւ ներկայացնել, ինչպես նաեւ՝ նախագծային փաստաթղթեր, այդ թվում նաեւ՝ անհրաժեշտ ծախսերի մասով:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկվել է «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի հետ համատեղ երկու ամսվա ընթացքում ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, ինչպես նաեւ դեպի Երեւան տանող ճանապարհների բարելավումը եւ կանաչապատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ