News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այսօր՝ մարտի 1-ին, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան կարգին ներկա էին մարտի մեկի զոհերի հարազատաները, ՀԱԿ անդամներ: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ «Մարտ 1»-ը դատապարտող բանաձեւի ընդունումը խորհրդարանի կողմից այնքան էլ իրատեսական չէ: Նրա խոսքով, այնքան էլ իրատեսական չէ, որ Մարտի 1-ի իրականացնողներն ու պարտակողները կողմ կքվեարկեն այդ բանաձեւին:

«Անհեթեթ կլինի սպասել, որ իրականացնողներն ու պարտակողները կողմ կքվեարկեն այդ բանաձեւին: Բայց, եթե կողմ կքվեարկեն, բոլոր քվեարկողներին կողջունենք, եթե այդ փաստաթուղթն այդ ձեւով ընդունվի: Բայց եթե միայն փոխհատուցման մասն ընդունվի, իսկ քաղաքական մասը, պատժելու մասը դուրս մնա՝ կդիտարկենք գործարք, որով չեն պատժվի իրականացնողներն ու նրանց հրաման տվողները»,-ասաց նա:

Նշենք, որ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ