News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մարտի 1-ի նիստում հավանություն տվեց «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Փաթեթը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծի նպատակն է ֆինանսական հաստատություններ հանցագործությունների համար դատապարտված անձանց մուտքի եւ այդ կազմակերպությունների կապիտալում նշանակալի մասնակցության կանխարգելումը: «Ներկայումս Հայաստանում բացակայում են պատշաճ իրավական կամ նորմատիվային միջոցառումները, որոնք կկանխեն հանցագործների կամ նրանց հետ կապակցված անձանց նշանակալի մասնակցությունը ֆինանսական հաստատությունների կապիտալում, կամ նրանց կողմից բաժնետոմսերի հսկիչ փաթեթի տնօրինումը»,- նշեց ԿԲ ղեկավարը՝ շարունակելով, որ նաեւ նախատեսված չեն միջոցառումներ՝ ուղղված ֆինանսական կազմակերպությունների կապիտալում նման անձանց՝ որպես շահառու փաստացի մասնակցության կամ կառավարչական կազմում մասնակցության բացառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ