News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ներկայացուցիչը ստորագրել են բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գործընթացի զարգացմանը:

Համագործակցության ծրագրի նպատակն է տնտեսվարողների բիզնեսի բարելավման համար ստեղծել մատչելի պայմաններ՝ նպաստելով գյուղատնտեսության արագ եւ արդյունավետ զարգացմանը:

Նշված ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաեւ կապալառուների ցանկը` համալրվելով եւ՜ տեղական կազմակերպություններով, եւ՜ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով:

 Տեղեկացնենք, որ շահառուները կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, եւ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ եւս մեծ պատասխանատվությամբ ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով նախատեսված պայմաններով վարկավորում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարեւորում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ նպաստելով գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գործընթացի զարգացմանը, Հայաստանում բարենպաստ պայմաններով արդյունավետ վարկավորման ստեղծմանը:

ԲԱՆԿԸ շարունակ ձգտում է նմանատիպ ծրագրերը հաճախորդին առավել հասանելի դարձնել՝ այդ կերպ նպաստելով երկրում տնտեսական աճի զարգացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ