News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ալբերտ Մկրտչյանը մեր կինոյի վերջին մոհիկաններից է եւ նրա գործը անպայման շարունակելու ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի  հոգեհանգստյան արարողության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Նա կարողացավ հերոսացնել իրական հերոսին, հավերժացնել եւ համեմել մեր հերոսներին։ Ես առիթ եւ բախտ եմ ունեցել շփվելու Ալբերտ Մկրտչյանի հետ եւ կարող եմ ասել, որ նա կարողացավ հավերժացնել մեր պատմության դժբախտ եւ հերոսական պատկերները։ Ցավով եմ նշում, որ նա կիսատ թողեց իր վերջին ֆիլմը եւ կարծում եմ, որ չարժե ֆիլմը ավարտել, քանի որ դրանով էլ մենք հրաժեշտ ենք տալու Ալբերտ Մկրտչյանին»,-ասաց նախարարը։

Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանի  հոգեհանգստյան արարողությանը մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական, արվեստի գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ։

Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացել է փետրվարի 28-ին, 81 տարեկան հասակում։ Նա կհուղարկավորվի մարտի 2-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում։

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է Գյումրիում (նախկին Լենինական), 1937թ. փետրվարի 27, 1937-ին։ Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն էր։

1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), ՀՀ ժողովրդական արտիստի (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ