News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ մարտի 1-ին, մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության երթը դեպի Մյասնիկյանի արձան ուղեկցող ոստիկանները մեխակներ ունեին ձեռքին: Երթի մասնակիցները «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին»  գրությամբ մեծ ցուցապաստառով, Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով եւ Հայաստանի դրոշով քայլեցին Երեւանի Մաշտոցի պողոտայով դեպի Մյասնիկյանի արձան եւ ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:  Մեխակներով երթն ուղեկցող ոստիկանները եւս ծաղիկները դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը գլխավորել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը։ Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցում հանրահավաք-երթին: Մյասնիկյանի արձանի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին ի նշան բողոքի՝ Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով պաստառը ձեռքին պառկել էր՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը իշխանություններին՝ Մարտի 1-ի ոճրագործությունը չբացահայտելու համար:

Նշենք, որ ՀԱԿ/ՀԺԿ-ի երթին մասնակցել են նաեւ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները։

Նշենք, որ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ