News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դաշնային ժողովի ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է երկրի վերջին ռազմական զարգացումները: Նա նշել է, որ սա պարզապես ֆանտաստիկա է՝ հավաստիացնելով, որ «սա բլեֆ չէ»: Ի՞նչ նոր ռուսական «սուպերզենքի»մասին է պատմել Պուտինը:

«Սարմատ» բալիստիկ հրթիռ

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Նա նշել է, որ հրթիռը թռիչքի հեռահարության առումով սահմանափակումներ չունի եւ հաղթահարում է ցանկացած ՀՕՊ համակարգի դիմադրությունը: Նոր հրթիռային համակարգը կփոխարինի «Վոեվոդ» համալիրին, որը ստեղծվել է Խորհրդային Միությունում: «Սարմատը» հեռահարությամբ, մարտական բլոկների քանակով եւ հզորությամբ գերազանցում է դրան, հավելել է նախագահը:

«Այն ունակ է հարձակվել թիրախի վրա հյուսիսային եւ հարավային բեւեռով: Ոչ մի ՀՀՊ նրա համար խոչընդոտ չէ», — հավաստիացրել է Պուտինը:

Միջուկային շարժիչով նոր թեւավոր հրթիռ

Միջուկային էներգետիկ սարքով նոր թեւավոր հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացվել, որը  գործողությունների անսահմանափակ ռադիուս կունենա եւ անկանխատեսելի թռիչքի հետագիծ: Հրթիռը թիրախին մոտենալու ժամանակ թռիչքի բալիստիկ հետագիծ չի օգտագործում, այնպես որ ՀՀՊ համակարգը նրա դեմ անզոր է:

Նման կառուցվածքով հրթիռը կարող է շրջանցել լեռները եւ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանական գոտիները: Տեսանյութում այն արձակվում է Ռուսաստանի տարածքից, անցնում Խաղաղ օվկիանոսի հակահրթիռային պաշտպանության սահմաններով, Հարավային Ամերիկայով  եւ հետո ուղեւորվում ԱՄՆ արեւելյան ափ:

Ոչ ոք, բացի Ռուսաստանից, դեռ այսպիսի զենք չունի, ասել է Պուտինը: Իսկ երբ հայտնվի, «մեր տղաները ինչ-որ նոր բան կմտածեն»: Այսպսի հրթիռի հեռահարությունը Պուտինն անվանել է համարյա անսահմանափակ եւ հաղորդել, որ նորագույն թեւավոր հրթիռի փորձարկումը հաջողությամբ իրականացվել է 2017-ի վերջին:

Հիպերձայնային «Կինժալ»

Պուտինը բացի այդ հայտարարել է նաեւ «Կինժալ» հիպերձայնային ավիացոին հրթիռային համալիի ստեղծման մասին եւ ցուցադրել այդ համակարգի փորձարկումների կադրերը:

Նրա խոսքով՝ այս ինքնաթիռի թռիչքատեխնիկական բնութագրիչնեչը թույլ կտան «հաշված րոպեների» ընթացքում հրթիռին նետման կետ  ուղարկել, իսկ հիպերձայնային արագությամբ (մինչեւ 10 անգամ գերազանցում է ձայնի արագությունը) սլացող հրթիռը հետագծի բոլոր հատվածներոմ կարող է մանեւրել:

Պուտինը հավելել է, որ դա թույլ է տալիս հրթիռին հաղթահարել բոլոր առկա եւ հեռանկարային հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը՝ նպատակակետին մինչեւ 2 000 կմ հեռահարության վրա հասցնելով միջուկային եւ սովորական մարտական արկերը:

2017 թվականի դեկտեմբերին ավիացիոն հրթիռային համալիրը սկսեց Հարավային ռազմական շրջանի օդանավակայաններում փորձարարական եւ մարտական հերթապահություն իրականացնել:

Ստորջրյա անօդաչուներ

Ռուսաստանում մշակվել են նոր անօդաչու ստորջրյա սարքեր, որոնք կարող են շարժվել շատ խորը տեղերում եւ միջմայրցամաքային հեռահարությունում այնպիսի արագությամբ, որը բազմակի անգամ գերազանցում է սուզանավերի, տորպեդների եւ վերջրյա նավերի արագությունը: «Դա պարզապես ֆանտաստիկա է», - ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ այդ սարքերը «ցածր աղմուկ, բարձր մանեւրելու հատկություն ունեն եւ հակառակորդի նկատմամբ խոցելի չեն»: Նրանք կարող են հագեցած լինեն սովորական եւ միջուկային զինամթերքներով եւ հարվածել  թիրախների լայն շրջանակի` ավիակիր խմբավորումների, մարտական ամրությունների եւ ենթակառուցվածքների, թվարկել  է  նա:

 «Ավանգարդ» հրթիռային համալիր

Մեկ այլ ռուսական հիպերձայանյին զենքը, որի մասին նախագահն ասել է, «Ավանգարդ» խոստումնալից ռազմավարական հակահրթիռային համալիրն է՝ հիմնովին նոր մարտական տեխնիկայով, ճախրական թեւավոր բլոկով:

Պուտինի խոսքով՝ համալիրը հաջողությամբ անցել է թեստերը, եւ ռուսական արդյունաբերությունը սկսել է սերիական արտադրություն: Այս համակարգը կարող է թռչել մթնոլորտի խիտ շերտերում, միջմայրցամաքային տիրույթում հիպերձայանյին արագությամբ, որը գերազանցում է Մախի թիվը ավելի քան 20 անգամ:

«Ավանգարդ» թեւավոր բլոկը կարող է հետագծից շեղվելով մինչեւ 1000 կմ հեռավորության վրա մանեւրել, ինչը նրան ցանկացած տեսակի ՀՀՊ համար գրեթե  անխոցելի է դարձնում:

Հարվածային բլոկը թիրախին մոտենում «ինչպես երկնաքերը, ինչպես այրվող գունդը»: Ցուցադրված հոլովակում ներկայացվել է սարքի թռիչքի համակարգչային սիմուլյացիան: Արձակումից հետո հրթիռը տիեզերք է դուրս գալիս, նրանից անջատվում է աստիճանը, այնուհետ հարվածային բլոկը կտրուկ մանեւրում է՝ շրջանցելով ՀՀՊ համակարգերը, մտնում մթնոլորտ եւ հարվածում : Պուտինն ընդգծել , որ չի կարող «ցույց տալ սարքի իրական կերպարը», բայց վստահեցրել է, որ «այն, ինչ գոյություն ունի լավ աշխատում է»:

Մարտական լազերային համալիրներ

Ռուսաստանում նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա խոստումնալից զենքեր են ստեղծվել` մարտական լազերային համալիրներ: 2017 թվականից դրանք արդեն սկսել են ռուսական զորքերում կիրառվել: Նախագահը չի մանրամասնել դրանց հատկանիշների մասին, միայն ասելով, որ Ռուսաստանը այս հարցում մեկ քայլ առաջ է անցել  այլ պետությունների համեմատ:

Ավարտելով ելույթը՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր ռուսական նորագույն հրթիռային զենքերը անպիտան են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք:

Պենտագոնում էլ հայտարարել են, որ բացարձակապես զարմացած չեն, եւ «ամերիկացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք լիովին պատրաստված ենք»:

Ըստ ՌԲԿ-ի,Meduza-ի եւ «Դոժդ» հեռուստաալիքի նյութերի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ