News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր հեռարձակողը արգելել է ցուցադրել թուրքական եւ քրդական 108 երգեր, որոնք «ահաբեկչություն են քարոզում» եւ «անբարո բովանդակություն» ունեն, հաղորդում է Middleeasteye-ն։

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Աթիլլա Սերթելը դիմել է խորհրդարանական ենթահանձնաժողովին՝ TRT-ի հայտարարության կապակցությամբ բացատրություն տալու պահանջով։ Արգելված ցանկում քրդական 66 եւ թուրքական 142 երգեր կան, այդ թվում՝ Թուրքիայում հայտնի երաժիշտների կատարումները։ Թուրքիայում նման արգելք ներդրվում է 1980թ. հեղաշրջումից հետո առաջին անգամ։

Սերթելի պահանջից հետո TRT-ն հայտարարություն է տարածել, թե նման արգելք գոյություն չունի, արգելվում է միայն ծխախոտի եւ ալկոհոլի կադրերով հոլովակների ցուցադրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ