News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի կառավարությունները մշտապես վախենում են պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նորզելանդական newshub.co.nz կայքում հրապարակված իր հոդվածում նշում է լրագրող Տոնի Ռայթը:

Չնայած այդ տարիներին այս իրադարձությունների մասին էին Նոր Զելանդիայի թերթերի առաջին սյունակները, եւ դրանք կարող էին տեսնել Դարդանելի գործողության ժամանակ օսմանյան բանակի կողմից գերված նորզելանդացի զինվորները, Նոր Զելանդիայի ոչ մի կառավարություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ սա պետք է փոխվի: «Մենք ճանաչում ենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական Հոլոքոստը, Ռունադայում ցեղասպանությունը, բոսնիական ցեղասպանությունը եւ մեզ ավելի մոտ Արեւելյան Թիմորում ցեղասպանությունը:  Բայց ինչո՞ւ նույն կերպ չենք վարվում, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Պատասխանը պարզ է՝ պատճառը Նոր Զելանդիայի հարաբերություններն են Չանաքալայի եւ Թուքիայի հետ»,- նշում է Ռայթը:

Նա ընդգծում է, թե հիմնական պատճառն այն է, որ ճանաչելու դեպքում Թուրքիան, ավելի շուտ, կսպառնա Նոր Զելանդիայի քաղաքացիներին մարտերի վայր այցելությունների արգելքով: Սակայն հեղինակը հավելում է, որ Ֆրանսիայից եւ Կանադայից զինվորները նույնպես մարտնչել են օսմանյան ուժերի դեմ, բայց այդ երկրներն, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են:

Հեղինակը մարտահրավեր է նետում Ջասինդե Արդերնի կառավարությանը. «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով: Սովորեցրե՛ք դա նորզելանդական դպրոցներում, ինչպես եւ Հոլոքոստը: Դա կատարե՛ք խաղաղության համար՝ որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ պատերազմի ժամանակ»:

«Առաջին աշխարհամարտի ժամանակ ավելի քան 18 500 նորզելանդացիները չեն զոհվել այն բանի համար, որ արտասահմանյան տերությունները դեռեւս կարողանան մեզնից փրկագին պահանջել 100 տարի անց»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ