News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը զենքերի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո ՌԴ-ին մեղադրել է ապակայունացնող միջուկային զենքի մշակման մեջ, ինչով այն խախտում է իր պայմանագրային պարտավորությունները, հաղորդում է Reuters-ը:

Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նաուերթը նշել է, որ Պուտինի ելույթը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խախտել է Միջանկալ միջուկային զենքի մասին պայմանագրով իր պարտավորությունները: Նա նաեւ քննադատել է  ելույթի ժամանակ ցուցադրված անիմացիոն տեսանյութը` ասելով, որ այն կարծես թե Միացյալ Նահանգների վրա հարձակումն է ներկայացնում: «Հաճելի չէր դիտել տեսանյութ, որը ԱՄՆ վրա միջուկային հարձակում է ներկայացնում», - ճեպազրույցում ասել է Նաուերթը: «Մենք դա չենք դիտարկում որպես պատասխանատու միջազգային խաղացողի վարքագիծ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ