News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ եւ կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման եւ մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դիվանագետի օրվա առիթով հղած ուղերձում:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարեւոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում եւ արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը եւ աշխատանքը նկատելի է ու գնահատված։

Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ եւ կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման եւ մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Ինչպես նախորդ տարիներին՝ 2018 թվականին եւս մեր դիվանագիտական օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Հոկտեմբերին Երեւանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որն իր ծավալով, համոզված եմ՝ նաեւ արդյունքներով, աննախադեպ է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ակնկալում եմ, որ ձեր հաստատակամությամբ եւ ավյունով նպաստելու եք այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ