Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է իր շուրջը խիստ արմատական ազգայնական միջավայր հավաքել՝ դրա շնորհիվ փորձելով առաջ մղել իր քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի եւ Ղարաբաղի առումով: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Միաժամանակ, նրա խոսքով, Անկարան այս պահին շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ 2019 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում։ «Իսկ Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների երկու կողմերի համար էլ, Բաքուն ամեն ինչ անում է դրանից խուսափելու համար»,–նշել է նա։
Նրա կարծիքով, ինքը՝ Բաքուն էլ հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, էլի կապված նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն ապրիլի 11–ին։ Քաղաքագետը չի բացառել այդ ընտրությունների ժամանակ սահմանին իրավիճակի սրման հնարավորությունը։