News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմեն Սարգսյանի ընտրության ժամանակ արձանագրվել է 90 կողմ եւ 10 դեմ ձայներ. սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարության, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանը:

Հիշեցնենք, ո ավելի վաղ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական կրծքանշան կրելուն, նշել էր հետեւյալը. «Հանրապետականները միայն «բռոշկով» չեն հանրապետական: Մենք ունենք առանց «բռոշկի» հանրապետականներ, ծպտյալ հանրապետականներ»:

Նշենք, որ այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում կայացել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը: Նախապես 4 խմբակցություններից միայն «Ելք»-ն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, որոնցից 7-ն են մասնակցել քվեարկությանը, հետեւաբար, առնվազն եւս 3 պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ