News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դուստր եւ խորհրդական Իվանկան եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները չպետք է նախագահական աշխատակազմին անդամակցեին եւ պետք է Սպիտակ տնից հեռանան, չնայած նրանց անձամբ ասում է, որ ծառայությունը պետք է շարունակեն, հայտնում է New York Times-ը: 

Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի մի քանի օգնականներ դժգոհել են, որ Իվանկան եւ նրա ամուսինը Սպիտակ տանն իրենց պաշտոնները պահպանել են, չնայած նախագահը երբեմն ասում է, որ նրանք չպետք է աշխատանքն այնտեղ սկսեին եւ պետք է հեռանան:

«Այլ օգնականներ նշել են, որ Թրամփը զույգին ասել է, որ նրանք պետք է շարունակեն աշխատել իրենց պաշտոններում, չնայած ինքն անձամբ (նախագահի աշխատազմի ղեկավար Ջոն) Քելիին խնդրել է օգնել նրանց հեռացնել»,- նշում է New York Times-ը:

Պարբերականը, աղբյուրներին վկայակոչելով, նաեւ պնդում է, որ Թրամփը փեսայից հիասթափվել է եւ նրան որպես «բեռ» է դիտարկում՝ Քուշների ընտանիքին պատկանող ռիելթորական ընկերության նկատմամբ հետաքննության եւ գաղտնի տեղեկություններին նրա հասանելիության սահմանափակման հետ կապված լրատվամիջոցներում աղմուկի պատճառով:

«Թրամփը մասնավոր զրույցներում տատանվում է Քուշների վրա կատարվող հարձակումների առիթով ափսոսանքի եւ զայրույթի միջեւ, որ նա եւս մեկ խնդիր է դարձել, որը պետք է լուծել»,- հայտնում է պարբերականը:

Աղբյուրներին վկայակոչելով՝ պարբերականը հայտնում է, որ Թրամփի երեխաները Ջոն Քելիին հոր հաջողության համար խոչընդոտ են համարում եւ թշնամաբար տրամադրված վարչակազմում իրենց մշտական ներկայության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ