News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում 15-20 միլիոն խորանարդ մետրի չափով անհավասարակշռության պատճառով գազի սպառման ժամանակավոր սահմանափակում է ներդրվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլյովի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ»-ի կողմից դատարանի սահմանված պայմանագրային պարտականությունները չկատարելու եւ կանխավճարը վերադարձնելու պատճառով «Նավթոգազ»-ը անհավասարակշռության է բախվել մեր պետության ընդհանուր հաշվեկշռում, որը մոտ 20 մլն խորանարդ մետր գազ է կազմել»,- ասել է Նասալիկը:

Այս կապակցությամբ, նշել է Նասալիկը, որ ճգնաժամային շտաբի նիստի ժամանակ ներկայացվել է Գործողությունների ազգային պլանը, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, մասնավորապես՝ արտադրող ընկերությունների՝ գազից մազութի անցումը: «Երկրորդ, մենք հանձնարարել ենք մինչեւ մարտի 6-ը ամբողջությամբ դադարեցնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը: Ընդ որում, հանձնարարվել է վերանայել, որպեսզի  այս հաստատություններում ջերմաստիճանը լինի թույլատրելի նվազագույն նորմին համապատասխան»,- ընդգծել է նա: Նասալիկը նաեւ նշել է, որ, հաշվի առնելով ռեսուրսների հետ կապված իրավիճակը, արտադրական օբյեկտներին առաջարկվել է վերանայել գործողությունների ծրագիրը,:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ