News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրությունը: Մարտի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան, պատասխանելով երկու երկրների հետագա հարաբերությունների մասին հարցին, հիշեցրել է, որ նախագահի ընտրության վերաբերյալ մեկնաբանությունները բացառապես ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն է:

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները ինչպես պատմական բնույթ են կրում, այնպես էլ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում: Մենք հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպես ամրագրված է երկկող փաստաթղթերում, գագաթաժողովների, հանդիպումների, բանակցությունների արդյունքներով փաստաթղթերում՝ առաջին հերթին հիմնվելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցության եւ շահերի սկզբունքների վրա»,- ընդգծել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հայաստանի Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը տոնել է Անկախության օրը
Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը...
Արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը. Պուտինը՝ ՀՀ նախագահին
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն…
Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Իմ նախագահության 8 տարիների եւ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում մենք համագործակցել ենք...
«Փաստ». ՀՀ սուվերենության սակարկումները Մոսկվայում. ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց...
«Եդինայա Ռոսիայի» անդամ. Հուսով եմ՝ Փաշինյանը կհասկանա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է միասին լինեն
Մացկեւիչը հիշեցրեց, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, ապա նա կտրուկ դեմ էր արտահայտվում հա-ռուսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ....
«Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան». ամերիկացի փորձագետ Սթիվեն Բլանք
Ռուսաստանը դա չի ցանկանում իսկ Եվրոպան ի վիճակի չէ անել...
Ամենաշատ
Partner news