News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը եւ նշանակվել Նիդերլանդներում ՀՀ դեսպան:

Մելքոնյանին պաշտըոնից ազատելու վարչապետի որոշման մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Գարեգին Մելքոնյանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայնել էր, որ այսօր՝ ՀՀ նախագահի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ նշանակվել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ