News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում այսօր՝ մարտի 2-ին, ազատել են գերության մեջ գտնվող արջի:

NEWS.am-ի հետ զրույցում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) արտաքին կապերի համակարգող Վահագն Թեւոսյանը հայտնեց, որ արջը պահվում էր մասնավոր տարածքում՝ առանց համապատասխան փաստաթղթավորման, ստանդարտներին ոչ համապատասխան պայմաններում:

«Սկզբում որոշակի դիմադրության հանդիպեցինք, սակայն, նաեւ ոստիկանության աշխատակիցների օգնությամբ վերջում եկանք համաձայնության, եւ արջը տեղափոխվեց Ուրցաձոր: Ցավալի է ուղղակի, որ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչ են իրենք անում: Սա 11-րդ արջն է, որին փրկել ենք ապօրինի գերությունից»,- ասաց Վահագն Թեւոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ