News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարող է իսկական հեղափոխություն գործել հայաստանյան տնտեսության մեջ. արագ զարգացող ստարտափ ընկերությունները, որոնք իրենց գաղափարներն ու ապրանքները վաճառում են աշխարհով մեկ, լուրջ ներդրումներ կներգրավեն աշխարհի տարբեր ծայրերից՝ տնտեսական զարգացում եւ ֆինանսական կայունություն ապահովելով երկրում` անկախ կառավարության գործողություններից եւ երկրում քաղաքական իրավիճակից: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Global AM հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Ստարտափները նորարարական գաղափարներ ունեցող նոր ընկերություններ են, որոնք, որպես կանոն, մեծ ներուժ ունեն արագընթաց զարգացման եւ միջազգային շուկա մուտք գործելու համար: Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ եթե Հայաստանում առնվազն մի քանի նման ընկերություն լինի, ապա դրանք, ընդամենը 4-5 տարի ինտենսիվ զարգանալով, կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:

Գեւորգ Պողոսյանը նշեց, որ հայաստանյան որոշ ստարտափներ արդեն իսկ դուրս են եկել երկրի սահմաններից: Օրինակ, GG եւ Menu.am ծառայություններն արդեն սկսել են աշխատել հարեւան երկրներում: Մյուսներն հայտնի են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում. դրանց թվում են Pixart, Joomag, Teamable, Sololearn նախագծերը, ինչպես՝ նաեւ ավելի նորերը, ինչպիսիք են «խելացի» Volterman դրամապանակը եւ Moon թռչող տեսախցիկը: Վերջին երկու նախագծերը վերջին ամիսներին քրաուդֆանդինգի միջոցով մեծ ներդրումներ են ներգրավել. Volterman-ն ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար է հավաքել (ներկայումս՝ ավելի քան 1,8 միլիոն. ուշագրավ է, որ այդ ներդրումների միայն 3,7 տոկոսն իրականացվել է Հայաստանից, մնացած բոլոր ներդրողներն այլ երկրներից են), Moon տեսախցիկը՝ 420 000 դոլար: Երկու դեպքում էլ, ինչպես նշեց Գեւորգ Պողոսյանը, խոսքը Հայաստանում մշակվող եւ ստեղծվող, սակայն ամբողջ աշխարհում վաճառվող նախագծերի մասին է:

Ըստ Գեւորգ Պողոսյանի՝ հայկական ստարտափները միջազգային շուկա դուրս բերելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ շուկան. պետք է իմանալ, թե ինչ ընկերություններ կան այնտեղ, ինչով են զբաղվում, ինչպիսի հնարավորություններ է ընձեռում այս կամ այն երկիրը եւ ինչպես մեր նախագծերը կարող են հետաքրքրել իրենց սպառողներին: Դրանով էլ  զբաղվում է Պողոսյանի ղեկավարած կազմակերպությունը՝ օգնում է խթանել հայաստանյան ստարտափ նախագծերը միջազգային շուկայում:

Այսօր՝ մարտի 2-ին, Creative Minds ՀԿ-ի կողմից «Էրազմուս+» եվրոպական ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումը եւս, ըստ նրա, կարող է նպաստել տեղական ստարտափների զարգացմանը: 9 երկրներից 30 երիտասարդներ այցելել են Global AM-ի գրասենյակ, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանում ստարտափ էկոհամակարգին եւ կիսվել իրենց երկրների փորձով:

Ինչպես նշեց Գեւորգ Պողոսյանը, յուրաքանչյուր երկիր ունի ստարտաթ էկոհամակարգի զարգացման իր առանձնահատկությունները, ուստի յուրաքանչյուր երկրի փորձը հետաքրքիր եւ արժեքավոր է հայաստանյան ստարտափների եւ նրանց համար, ովքեր դրանք զարգացնում են: «Անկախ կոնկրետ երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացման մակարդակից՝ մենք միշտ սովորելու բան ունենք: Ինչն էլ մենք անում ենք այսօրվա միջոցառմանը՝ կիսվում ենք մեր փորձով, ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը: Հետագայում մենք, իհարկե, կշարունակենք պահպանել շփումներն այս երիտասարդների հետ, քանի որ նեթվորքինգը մեր առաջնահերթություններից մեկն է»,- ասաց Պողոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ