News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե նախագահի թեկնածուին քվեարկած դեմերը, սպասվածից ավել է երեքով, սարսափելի չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի կողմից ընտրվեց 4–րդ նախագահ 90  կողմ եւ 10 դեմ ձայների հարաբերակցությամբ, մինչդեռ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ միաձայն կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին։ Ընտրությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Մեկ քվեաթերթիկն անվավեր է համարվել։ Թե ինչու է անվավեր համարվել, Հաշվիչ հանձնաժողովի անդամները խիստ գաղտնի են պահում։ «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, իսկ ընտրությանը մասնակցել է 7 պատգամավոր։  Ստացվում է ՝ 3 դեմ–ը  մյուս խմբակցություններից են, սակայն ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցություններից վստահեցնում են, թե իրենց թիմից չէ։  Սամվել Նիկոյանը այսպսի պնում չարեց, նա ասաց՝ փակ քվեարկությունը հենց դրա համար է, որ յուրաքանչյուրը քվեարկի՝ ինչպե սուզում է՝ անկախ խմբակցության որոշումից։ 

«Փակ քվեարկության իմաստը  այն է, որ ովքեր հրապարակային ինչ հայտարարում են, բայց միեւնույն է իրենք իրավունք ունեն գնալ եւ քվեարկել ազատորեն, գաղտնի ինչպես իրենք են կամենում։ Փակ քվեարկության իմաստը դա է։ Սովորական ընտրությունների ժամանակ  թեկնածուները շատ են, բայց քաղաքացիները մի քնաի թեկնածուի խոստանում են իրենց օգտին քվերակեն։ Մարդիկ կան, որ քվեարկել են ոչ այնպես, ինչպես հայտարարվել է իրենց խմբակցությունում»,–ասաց Սամվել Նիկոյանը։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ՀՀԿ–ից չեն այդ անսպասելի «դեմերը», պատասխանեց.  «Եթե ասեմ՝ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ից չէ, դա բավարարո՞ւմ է։  Փակ քվեարկությունը նրա համար է, որ յուրաքանչյուր պատգամավոր ազատորեն քվեարկի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Եթե կանխատեսածից 3 դեմ ավել է եղել, սարսափելի չէ, նորմալ է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ