News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական եւ ռազմաբժշկական հանձնաժողովի սրտաբանն ու փորձագետ Գագիկ Հարությունյանը: NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ սրտաբանի եւ փորձագետի հարցաքննությունից հետո կհայտարարվի դատաքննության ավարտ:

Սուրեն Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, եւ հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադեւոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են զորակոչային հանձնաժողովում ընդգրկված բժիշկները: Նրանց մի մասը պնդել է, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները` հակառակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ