News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ից Վրաստան մուտք գործող մեքենաների պարտադիր ապահովագրությունը ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների լիգա» հասարակական կազմակերպության  նախագահ Տիգրան Հովհաննիսյան:

«Ապահովվագրական վճարները լրացուցիչ բեռ են մեր վարորդների համար եւ ժամանակատար են, բայց մյուս կողմից դժբախտ պատահարների, վթարների դեպքում էլ մեր վարորդները պաշտպանված կլինեն: Եթե պատահարների դեպքում փոխհատուցում լինի, իհարկե, շատ լավ կլին, բայց չենք կարող ասել, թե իրական կյանքում այս փոփոխությունն ինչպես կգործի»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս նորամուծությունը չի կրճատի հայ վարորդների մուտքը Վրաստան:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարեւանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից եւ ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով: Ապահովագրական փաթեթի արժեքներն են․

-Մինչեւ 3500 կգ քաշ եւ ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ - 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:

- 9 նստատեղ (վարորդի հետ) եւ ավելին ունեցող ավտոբուսներ - 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:

- 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ - 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի: • Բեռնատարների կցորդիչներ - 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի: Մեկ լարին մոտ 185 դրամ է։

Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական եւ նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչեւ 15000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչեւ 30000: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300000 լարի:

Տպել
Partner news