News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր ամենամոտ դաշնակիցների հետ առեւտրային պատերազմ սանձազերծել, եթե իրականացնի պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների ծրագրեը: Այս կարծիքին են եվրոպական պաշտոնյաները, հաղորդում  է AP-ն:

«Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, մինչդեռ մեր արդյունաբերությունը կարող է տուժել անարդար միջոցառումներից», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտեյնը. «Մենք արձագանքելու ենք արագ, խիստ եւ համաչափ»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նշել է, որ Թրամփի հայտարարությունը «լուրջ մտահոգություններ» է առաջացրել: Նա կոչ է արել Թրամփին վերանայել որոշումը, նշելով, որ դաշնակիցների միջեւ առեւտրային պատերազմը կվնասի երկու կողմերին: «Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ ծանր առեւտրային պատերազմի սպառնալիքը չի համապատասխանում կողմերից որեւէ մեկի շահերին: Ինչպես ասում են` «երբ երկուսը պայքարում են միմյանց հետ, ուրախանում է երրորդ կողմը», - ասել է Գաբրիելը՝ առանց որեւէ երկրի նշելու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները պողպատի եւ ալյումինի ներմուծման համար  մաքսային սակագներ կսահմանի: Պողպատե ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ