News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մագնիտ» ցանցի հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինը նախատեսում է «շարունակել իր նախագծերը որպես մասնավոր անձ», այդ թվում Կրասնոդարում «Ավրորա» կինոթատրոնի վերականգնումը եւ մանկական ֆուտբոլի զարգացումը: Այս մասին նա հայտարարել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով երկրամասի վարչության մամուլի ծառայությանը:

«Ես մնացի Կրասնոդարի բնակիչ, ես կշարունակեմ այստեղ ապրել եւ հպարտ եմ, որ ես պատվավոր քաղաքացի եմ դարձել: Սա մեծ պատասխանատվություն է, եւ պետք է դրան համապատասխանել», - ասել է  նա:

Գալիցկին ընդգծել է, որ իր համար «ինտենսիվ ժամանակն» անցել է:

«Հիմա ուզում եմ հանգիստ ապրել՝ առանց հրապարակայնության: Ես ուզում եմ լինել մասնավոր անձ, ով իր սիրած գործով է զբաղվում` ֆուտբոլով, բարեկարգումով: Հուսով եմ, որ Կրասնոդարի ժողովուրդը կկարողանա հասկանալ եւ պաշտպանել իմ անձնական կյանքի իրավունքը», - ավելացրել է գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ