News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Փետրվարի 26-ին Մեծամորի աղբավայրում հայտնաբերված մահացած նորածնի մարմնի մասերից միայն դեմքը վնասված չի եղել։ NEWS.am-ի հետ զրույցում նորածնին գտած աղբահանության աշխատակից Մարտուն Մարուքյանը պատմեց, որ երկուշաբթի օրն է Մեծամորի աղբավայրում գտել նորածնին, սակայն երեխային շաբաթ օրն են նետել աղբանոցը, քանի որ այդ օրն են քաղաքի աղբը տանում աղբավայր։

«Երեքով աշխատում էինք, աղբի այրվող մասերն առանձնացրել եւ վառում էինք, մեկ էլ տեսնեմ, որ նորածնի դիակ է ընկած, մի կողմ տարա, որ կրակի մեջ չընկնի երեխան ու տեսա, որ երեխան հոշոտված է։ Մի ձեռքի մի մասը չկար, մյուսն ամբողջությամբ չկար, բայց դեմքն անվնաս էր»,- պատմեց աղբահանության աշխատակիցը՝ հավելելով, որ դրանից հետո անմիջապես ոստիկանություն են զանգել եւ հայտնել կատարվածի մասին։

Մեծամորի բնակիչ 37-ամյա Պայծառ Կ․-ի հարեւանները ցնցված են նրանից, որ Պայծառը կարող էր տանը ծննդաբերել եւ երեխային էլ նետել աղբանոցը։

NEWS.am-ի հետ զրույցում Պայծառի հարեւանուհին պատմեց, որ նախորդ 6 երեխաներին 37-ամյա կինը ծննդատանն է ունեցել։

«Ճիշտ է երկու երեխաները մի քանի ամսական չկային, որ մահացան, բայց նորմալ տարել, թաղել են։ Չենք էլ պատկերացնում՝ ինչ պետք է լինի, որ աղբանոցը նետեր երեխային՝ ողջ լիներ, թե մահացած»,-ասաց հարեւանուհին, ով չցանկացավ ներկայանալ։

37-ամյա Պայծառը հարեւանների հետ չի շփվել․ նրան միայն խանութ գնալուց, վերադառնալուց են տեսել եւ բարեւել։

Հարեւանները պատմեցին, որ վերջին ամիսներին դրսում հանդիպել են Պայծառին, բայց չեն նկատել նրա հղիությունը, քանի որ Պայծառը գեր է․ «Միշտ էլ շատ գեր է եղել Պայծառը, ձմեռն էլ վերակու է հագել, չենք նկատել նրա հղիությունը»։

Պայծառի հարեւանուհիններից Վերոնիկա Մարուքյանն էլ պատմեց, որ Պայծառի ընտանիքում միայն ամուսինն է աշխատում, հաշմանդամ է, եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ «Ճիշտ է՝ վատ են ապրում, բայց լավից, վատից 4 երեխաներին պահում էին, եւ կարող էին եւս մեկին պահել, ինչ տարբերություն»,- ասաց նա։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ