News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ընտանիքին պատկանող ռիելթորական ընկերությունը 2017 թվականի ապրիլին փորձ է կատարել շահավետ ներդրումային գործարք կնքել Քաթարի ֆինանսների նախարարության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ֆինանսական ոլորտի աղբյուրները։

Այդ աղբյուրների տվյալներով,  Ջարեդ Քուշների հայրը՝ Չարլզը, որը ղեկավարում է Kushner Companies ընկերությունը, հանդիպել է Քաթարի ֆինանսների նախարար Ալի Շերիֆ ալ Էմադի հետ 2017 թվականի ապրիլի կեսերին, այսինքն՝ Դոհայի «շրջափակումից մի քանի շաբաթ առաջ»։ Հանդիպման ժամանակ Չարլզ Քուշները դիմել է Ալ Էմադիին՝ առաջարկելով ֆինանսավորել Նյու Յորքի Հինգերորդ փողոց, 666 հասցեի շինարարությունը։

Աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի St. Regis Hotel հյուրանոցում եւ տեւել 30 րոպե, մասնակցել են նաեւ երկու կողմերի խորհրդականները։

Քուշներ ավագը ավելի վաղ արդեն ստացել էր ֆիանսավորում քաթարյան տարբեր աղբյուրներից, սակայն այն, որ նա ֆինանսավորման համար անմիջապես դիմել է Քաթարի ֆինանսների նախարարին, առաջին անգամ է հրապարակվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ