News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան սկսեց Աֆրինի գործողությունները միջազգային հանրության ուշադրությունը Կիպրոսի հյուսիսում տեղի ուենցող իրադարձություններից շեղելու համար։ Այս մասին մարտի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Այսպես, պատգամավորի կարծիքով, Կիպրոսն Անկարայի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Աֆրինը։

«Թուրքիան այդ գործողություններն իրականացնում է միջազգային հանրության ուշադրությունը Հյուսիսային Կիպրոսում շելֆի հետազոտություններից  շեղելու համար»,–պարզաբանել է պատգամավորը։

Դրա հետ մեկտեղ, Բեքարյանը նշել, որ Անկարան կբախվի Հունաստանի հետ, որը եւս հավակնություններ ունի այդ շելֆի նկատմամբ եւ Թուրքիայի հետ վիճարկում է այն հետազոտելու իրավունքը։ Այսպիսով, պատգամավորի կարծիքով,ուշադրությունը այդ հարցից շեղելու համար Թուրքիան գնաց արմատական քայլի եւ նախաձեռնեց Աֆրինի ռազմական գործողությունները, որը խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերի հանգեցրեց։

Բեքարյանը նաեւ համոզված է, որ Թուրքիան պարբերաբար փորձելու է այս հարցով մանեւրել՝ շարունակելով իր գործունեության հիմնական ուղղություններից  ուշադրություն շեղելու քաղաքականությունը։ Սա, ըստ փորձագետի, կապված է նաեւ հարեւանների հետ ունեցած լարված հարաբերություններով, որն էլ ավելացրել է խնդիրների թիվը, որն Անկարան ստիպված է լուծել։

«Նա միշտ փորձել է ցուցադրել կառուցողականություն՝ այդպիսով, շեղելով ուշադրությունը  իր հիմնական նպատակներից ու խնդիրներից»,–շեշտել է Բեքարյանը։ 

Մեկնաբանելով Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը՝ նա նշել է, որ դրա մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ Թուրքիայում մարդու եւ քաղաքացու իրավունքները չեն պահպանվում, ավելին՝ այս երկիրը հսկայական հետընթաց է գրանցել այդ հարցով։ Նրա խոսքով, Թուրքիայում տեղի ունեցող վերափոխումներն այդ երկիրն ու հասարակությունն ավելի ու ավելի են հեռացնում Եվրոպայից եւ եվրոպական արժեքներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ