News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Գերագույն Սահմանադրական դատարանը մարտի 3-ին հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ ծովային սահմանի սահմանագծման վերաբերյալ համաձայնագրին, որի համաձայն Կարմիր ծովում գտնվող երկու վիճելի կղզիները՝ Տիրանը եւ Սանաֆիրը, անցնում են թագավորության ինքնիշխանության ներքո: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Masry Al Youm հրատարակությանը:

Այս դատարանի որոշումը վերջնական է եւ այլեւս ենթակա չէ վերանայման: Այսպիսով, բոլոր նախորդ դատարանների որոշումները, որոնք թույլ են տվել կղզիների պատկանելիության հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, չեղարկվում են:

2017 թվականի հունիսին Եգիպտոսի խորհրդարանը վավերացրել էր երկկողմ համաձայնագիր, ավելի ուշ պայմանագիրը ստորագրել էր նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին: Դրանից վեց ամիս առաջ Եգիպտոսի Գերագույն Վարչական դատարանը այս համաձայնությունը ճանաչել էր անօրինական:

Թագավորության հետ ծովային սահմանի սահմանագծման մասին համաձայնագիրը, ըստ որի երկու կղզիները փոխանցվում են Ռիադի իրավասությանը, ստորագրվել էր 2016 թվականի ապրիլին եւ անմիջապես եգիպտական հասարակության մոտ մեծ վրդովմունք առաջացրել: Կահիրեում եւ այլ քաղաքներում բազմիցս բողոքի ակցիաներ էին  անցկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ