News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խորհրդավոր գրենլանդական բեւեռային շնաձկները, որոնք կարող են ավելի քան 500 տարի ապրել, տեսանյութում են հայտնվել, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Գրենլանդիայի շնաձկները մոլորակի ամենախորհրդավոր արարածներից են: Այս վիթխարի արարածները բնակվում են Հյուսիսատլանտյան սառը, խորը ջրերում: Նրանք դանդաղաշարժ ու տարօրինակ տեսք ունեն, քանի որ նրանց մաշկը ծածկված է մակաբույծներով: Էգերը վերարտադրողական տարիքի հասնում են մոտավորապես 150 տարեկանում:

Սակայն, չնայած երկար կյանքին, գրենլանդական շնաձկները բավական անորսալի են: Նրանց բնակության վայրում արված շշմեցուցիչ տեսագրությունը արվել է Նյուֆաունդլենդի հուշահամալիրից Բրինն Դեւայնի եւ Ջոնաթան Դեմփսի կողմից:

 «Կադրերը մեզ կարեւոր տեղեկություններ են տալիս պոպուլյացիայի մասին, նրանց չափերի եւ պահվածքի, ինչպես նաեւ կանադական Արկտիկայում այդ ձկների արեալի մասին, ինչը հնարավոր է դարձնում գիտելիքներում առկա բացը լարցնել», — ասել է Բրին Դեւայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ