News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սլովակիայում ազատ է արձակվել յոթ տղամարդ, որոնք ձերբակալվել էին լրագրող Յան Կուցիյակի եւ նրա հարսնացու Մարտինա Կուսնիրովայի սպանության գործով: Այս մասին հայտնում է DW-ն` վկայակոչելով Tvnoviny.sk սլովակյան պորտալը:

Ոստիկանությունը հայտնել է, որ յոթ կասկածյալները ազատ են արձակվել, քանի որ 48 ժամվա ընթացքում որեւէ ապացույց չի հայտնաբերվել, որոնք օրինական հիմքեր կտային նրանց կալանքի տակ պահելու համար:

Ձերբակալվածների թվում էին Անտոնին Վադալը, որը սպանված լրագրողի հետաքննությունում դերակատարներից էր, նրա եղբայր Սեբաստյանը եւ նրա զարմիկ Բրունոն:

Բոլոր յոթը Իտալիայի քաղաքացիներ են: Նրանցից մեկը կասկածվում էր Իտալիայում ազդեցիկ մաֆիայի խմբի՝ «Նդրանգետայի» հետ կապեր ունենալու մեջ, որը զբաղվում է զենքի, մարդկանց եւ թմրամիջոցների առեւտրով եւ ունի միլիարդավոր դոլարների շրջանառություն: Յան Կուցիյակը, մասնավորապես, զբաղվում էր «Նդրանգետայի» հետ Սլովակիայի քաղաքական գործիչների կապերի հետաքննությամբ:

В Словакии отпущены на свободу шесть из семи граждан Италии, задержанных в связи с убийством журналиста Яна Куцияка. Ожидается, что отпустят и седьмого. Куцияк расследовал связи с мафией. Днем ранее в память о нем на улицы Братиславы вышли 25 тысяч человекhttps://t.co/lTJfmk1Ypd pic.twitter.com/jyzajYpbhS

— DW (на русском) (@dw_russian) 3 марта 2018 г.

Կուցիյակը եւ նրա հարսնացուն սպանվել էին Բրատիսլավայից 65 կմ դեպի արեւելք գտնվող իրենց տանը:

 Նա գերմանաշվեյցարական Ringier Axel Springer հրատարակչատան «դուստր» խմբագրության աշխատակից էր: 

ետրվարի 9-ին հրապարակված իր վերջին հոդվածում լրագրողը գրել էր շքեղ բնակարանների համալիրի հետ կապված հարկային խարդախությունների վերաբերյալ կասկածների մասին: 

Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը չի պատրաստվում լրագրողի սպանության գործի պատճառով հրաժարական տալ:

Նախարարը նշել է, որ նա ցանկանում է կենտրոնանալ կրկնակի սպանության դեպքի բացահայտման վրա:

Նախարարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող է կառավարությունը աշխատել մարդկանց հետ, ովքեր կապեր են ունեցել Կուցիյակի վերջին հետաքննության դերակատարների հետ:

Ինչպես հայտնի է, Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը լրագրողի սպանությունից հետո հրաժարական է տվել:

Կառավարության անվտանգության խորհրդի քարտուղար Ուիլյամ Յասանը եւ վարչապետի օգնական Մարիա Տրոսկովան նույնպես հրաժարական են տվել րագրողական հետաքննության մեջ հայտնված իտալական մաֆիայի անդամի հետ կապի մասին տեղեկատվության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ