News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Cupra ընկերությունը, որը դարձել է Seat մակնիշի առանձին սպորտային ապրանքանիշը, ներկայացրել է իր կոնցեպտուալ մրցարշավային e-Racer էլեկտրամոբիլը, փոխանցում է Autonews.ru-ն:

Նորույթի պրեմիերան, որը 680-ձիաուժանի ագրեգատ ունի, տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում:

Մշակողները Cupra e-Racer-ը նկարագրում են որպես «ավտոսպորտի համար ստեղծված իսկական մեքենա», ինչպես նաեւ «աշխարհում առաջին թուրինգ դասի մրցարշավային մեքենա՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքավորմամբ»:

Նորույթը հատուկ մշակված հետին բազմալծակային կախոց ունի, իսկ առջեւի կախոցը փոխառված է մրցարշավային Leon TCR հեչբեքից: Զանգվածի տեղաբաշխումը առանցքների վրա կազմել է 40:60՝ ի օգուտ հետեւի առանցքի:

Cupra e-Racer-ն ունի 408 ձ.ու. նվազագույն հզորությամբ էլեկտրական ագրեգատ, սակայն առավելագույնը հասնում է 680 ձիաուժի: Նախատիպի դինամիկ բնութագրիչների մասին չի հաղորդվում: Նկարներից դատելով՝ Cupra e-Racer-ն ունի մշակված աերոդինամիկական ծածկոց, անվտանգության կմախք եւ մրցարշավային «շերեփ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Porsche-ն դիզելից հրաժարվում է
«Porsche-ն կենտրոնանում է հիբրիդների հիմքով բենզինային շարժիչներով ավտոմեքենաների թողարկման վրա…
Lamborghini Huracan-ը դարձել է հիպերքար՝ 850 ձ.ու. հզորությամբ շարժիչով
Այն հովացնելու համար մեքենայի հետեւի հատվածը բաց են թողել…
Audi-ն սկսել է նորացված R8 Spyder սուպերմեքենայի փորձարկումները
Ենթադրվում է, որ ավտոմեքենայի արտաքինում որոշ փոփոխություններ են արվել․․․
2019-ից հետո Peugeot-ն, Citroen-ը եւ Opel-ը կէլեկտրիֆիկացնեն բոլոր մոդելները
Ֆրանսիական դաշինքի վերջին էլեկտրական մեքենան կլինի DS3 Crossback E-Tense քրոսովերը, որը ներկայացվել է սեպտեմբերին...
Nissan-ը աստղագետների համար կոնցեպտուալ մեքենա է ներկայացրել
Աստղադիտակը հագեցած է երկու մարտկոցով եւ կարող է հավաքված տվյալները փոխանցել Wi-Fi ցանցի միջոցով...
Կատարը 9 մլրդ դոլար արժողությամբ էլեկտրական մեքենաների արտադրության գործարան է կառուցում
Կատարում էլեկտրական մեքենաների արտադրությունը կսկսվի բրիտանական նախագծման եւ ինժեներական Arm ընկերության աջակցությամբ, որը գնվել է ճապոնական Softbank խմբի կողմից...
Ամենաշատ
Partner news