News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սոցցանցերի օգտատերերը արձագանքել են նոր «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի կադրերին, որոնք Instagram-ի իր էջին հրապարակել էր ռուս հայտնի դերասան Իվան Օխլոբիստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հրապարակման մեկնաբանություններում բուռն քննարկում էր ծագել: Մի շարք օգտատերեր քննադատել են մուլտֆիլմի շարունակությունը նկարահանելու գաղափարը:

«Ուղղակի պետք չէ փչացնել հին լավ մուլտֆիլմերը, իսկ եթե որոշել եք նորը ստեղծել, ապա ամեն ինչ արեք ամենաբարձր մակարդակով»,- գրել է viktoriyaviktoriya7600:

«Կտրատված անիմացիա, ոչ մի սահուն շարժում: Նոստալգիա խաղալու անհոգի փորձ»,- կարծում է el_breado-ն:

Նշենք, որ նախօրեին «Սոյուզմուլտֆիլմի» վարչության նախագահ Յուլիանա Սլաշեւան հայտնել էր, որ մինչեւ 2018 թվականի ավարտը ստուդիան նախատեսում է մուլտֆիլմի 8-10 նոր սերիա թողարկել: 2018-2020 թվականների ընդհանուր առմամբ 30 սերիա ստեղծվի:

Համացանցում հայտնվել են նոր «Պրոստոկվաշինո»-ի կադրերը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ