News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Պոզնան քաղաքում գազի պայթյունի եւ դրան հետեւած 4-հարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով 3 մարդ զոհվել է եւ ավելի քան 20-ը վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետական հրշեջ ծառայությանը:

«Գազի ենթադրյալ պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել 4-հարկանի շենքի փլուզում: Զոհվել է 3 մարդ, 21-ը մարմնական վնասվածքներ է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վիրավորներից երեքի վիճակը  ծանր է: Նրանց թվում երեխա կա:

Ներկայում պատահարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում, քանի որ փլատակների տակ, հնարավոր է, մարդիկ լինեն: Նրանց որոնում են նաեւ հատուկ վարժեցված շների միջոցով: Փրկարարները դեռեւս ծանր տեխնիկա չեն կիրառում:

Շենքի այն բնակիչներին, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, քաղաքային իշխանությունները տեղավորել են մոտակա հյուրանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ