News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի Միացյալ Նահանգներին չի հանձնի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտության համար մեղադրվող ՌԴ քաղաքացիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերը ՌԴ 13 քաղաքացիներին մեղադրել էր ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու փորձերի համար:

«Ռուսաստանը երբեք չի արտահանձնի իր քաղաքացիներին որեւէ մեկին, այնպես, ինչպես եւ ԱՄՆ-ն»,- հայտարարել է Պուտինը` պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ՌԴ-ն արտահանձնել իր քաղաքացիներին:

«Ես գիտեմ, որ նրանք ԱՄՆ-ում չեն ներկայացրել ռուսական պետությունը եւ Ռուսաստանի իշխանություններին: Իսկ թե ինչ են նրանք կոնկրետ արել, ես գաղափար չունեմ: Եթե նրանք նույնիսկ ինչ-որ բան են արել են, ապա գուցե այդ մասին մեր ամերիկացի գործընկերներն են պատմում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ, իր կարծիքով, նրանք պետք է « խոսեին ոչ թե մամուլի», այլ՝ ռուս պաշտոնյաների հետ: «Թող մեզ նյութեր, մանրամասներ եւ տվյալներ տրամադրեն այդ գործով: Մենք պատրաստ ենք դրանք նայել եւ խոսել դրանց մասին»,- եզրափակել է ՌԴ նախագահը: Պուտինի հարցազրույցը հեռարձակվել է անգլերեն թարգմանությամբ::

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ